Գլխավոր Ավելին

Օտոպլաստիկա. Ականջների էսթետիկ տեսքը վերականգնված Է

19 տարեկան պացիենտը դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ ականջների էսթետիկ տեսք ստանալու համար: Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կլինիկայի միկրովիրաբուժության ծառայության ղեկավար օրթոպեդ-վնասվածքաբան Արթուր Մամբրեյանի կողմից կատարվել է երկկողմանի օտոպլաստիկա՝ ականջների տեսքի շտկում: Վիրահատությունը տևել է 40 րոպե, անցել է բարեհաջող, հետվիրահատական մեկամսյա շրջանից հետո ականջների էսթետիկ տեսքը վերականգնված է:
Նշենք, որ օտոպլաստիկան կատարվում է ականջի անատոմիական կառուցվածքի խախտման դեպքում: Հաճախ խորհուրդ է տրվում վիրահատություն կատարել մանկության և դեռահասության շրջանում հոգեբանական խնդիրներից և բարդույթներից խուսափելու համար:
Լոշտակությունը լինում է 2 տեսակ՝ ֆունկցիոնալ, որն առաջանում է մկանի ոչ ճիշտ կպման հետևանքով, և բնածին, ներարգանդային կյանքում առաջացած, երբ աճառի երկու թմբիկները չեն զարգանում, որի հետևանքով փռված տեսք են ունենում և ավելի մեծ են երևում:

×
facebook sharing button facebook